2009 թվականին Հայաստանում թրաֆիկինգի 45 դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - 2009թ. ինը ամիսների արդյունքում Հայաստանում գրանցվել է թրաֆիկինգի 12 դեպք, 2008թ. այդ ցուցանիշը 8 էր: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Հունան Պողոսյանը: Նրա խոսքերով, թրաֆիկինգի 5 դեպքը վերաբերում է Հայաստանից Թուրքիա ուղղությանը, 2-ը` ՄԱԷ, 2-ը` Ռուսաստան, եւ 1-ը Ռուսաստանից Հայաստան, եւ 2 դեպք գրանցվել է Հայաստանի տարածքում: «Ընթացիկ տարում Հայաստանում թրաֆիկինգի 45 զոհ է գրանցվել, անցած տարի` 25 դեպք»,-ասել է Հ.Պողոսյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---