Հարություն Խաչատրյանի «Սահմանը» «Ոսկե նարինջ-2009» Միջազգային կինոփառատոնի հաղթողն է

PanARMENIAN.Net - Հայ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահմանը» դարձել է հոկտեմբերի 10-20-ը Անթալիայում ընթացող «Ոսկե նարինջ-2009» Միջազգային կինոփառատոնի հաղթողը:



«Ոսկե ծիրան» Միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքով, «Սահմանը» մրցանակի է արժանացել Միջազգային մրցութային ծրագրի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:



Թուրքական փառատոնի հետ զուգահեռ ֆիլմը մասնակցում էր նաեւ Պուսանում ու Տոկիոյում ընթացող Միջազգային կինոփառատոններին, իսկ նոյեմբերի սկզբին «Սահմանը» կներկայացվի նաեւ Ֆլորենցիայում:



Ավելի վաղ «Սահման» ֆիլմը պլատինե մրցանակի է արժանացել Հյուսթոնում կայացած միջազգային կինոփառատոնում, Սիրակուզներում արժանացել էր «Լավագույն լիամետրաժ փաստագրական ֆիլմ» կոչմանը, իսկ «Կինոշոկում» մրցանակ է ստացել լավագույն ռեժիսուրայի համար:



Հայ-ադրբեջանական սահմանը հատած գոմեշի մասին պատմող «Սահման» ֆիլմի երեւանյան շնորհանդեսը կայացավ հուլիսի 15-ին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---