Բելգիայում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված հուշ երեկո

PanARMENIAN.Net - Անտվերպենում տեղի ունեցավ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 140-ամյակին նվիրված հուշ երեկո, որը կազմակերպել էր «Նուարդ» մշակութային միությունը:



Երեկոյի մասնակիցներին ցուցադրվեցին Հովհաննես Թումանյանի լուսանկարները, փաստաթղթերի պատճենները, վերջերս հրատարակված գրքերը:



Ինչպես հաղորդում է «Նուարդ» մշակութային կենտրոնը, Հովհաննես Թումանյանի կյանքի, ստեղծագործությունների եւ գործունեության մասին պատմել է միության նախագահ, «Լրագիր» թերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Մինասյանը: Ընթերցվեցին նաեւ Թումանյանի որոշ ստեղծագործություններ:



Միջոցառմանը ներկա էին Թումանյանի ծոռներ Սոֆյա Թումանյանը եւ Ռուբեն Քանքարյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---