Հավանականությունը, որ Երեւանի ու Անկարայի միջեւ գործընթացը կավարտվի, հավասար չէ զրոյի

PanARMENIAN.Net - Հավանականությունը, որ Երեւանի ու Անկարայի միջեւ գործընթացը կավարտվի, հավասար չէ զրոյի, բայց այն նաեւ հարյուրտոկոսանոց է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Գործընթացը կամ կավարտվի, կամ կդանդաղի, կամ էլ կճահճանա»,- ասել է քաղաքագետը` ավելացնելով, որ յուրաքանչյուր սցենարում տրամաբանություն կա:



Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ստորագրված Արձանագրությունների վավերացման հնարավոր ժամկետների մասին` Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծել է, որ թուրքական խորհրդարանի կողմից դրանց արագ վավերացման հավանականությունը զրոյական չէ: «Սակայն վավերացումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա կամ հունվարին, կամ մարտին, կամ էլ ապրիլին: Կամ էլ այն տեղի կունենա 2011թ., երբ Թուրքիայում հերթական ընտրություններ տեղի կունենան»,- ասել է քաղաքագետը:



Ինչպես նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը, դատելով հայ քաղաքական գործիչների հայտարարություններից, արդեն որոշում է ընդունվել թուրքական խորհրդարանում վավերացման ավարտին սպասելու մասին, եւ միայն հետո վավերացնել Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---