27 հոկտեմբերի 2009 - 17:15 AMT
«Հայ Արտ» մշակութային կենտրոնում տեղի կունենա քանդակագործներ Հրաչյա եւ Էրիկնազ Գալստյանների ցուցահանդեսը
Հոկտեմբերի 30-ին Երեւանի քաղաքապետարանի «Հայ Արտ» մշակութային կենտրոնում տեղի կունենա Հրաչյա եւ Էրիկնազ Գալստյանների համատեղ ցուցահանդեսը

Քանդակագործների համատեղ ցուցահանդեսին կներկայացվեն տարբեր տարիների գործեր:

Հրաչյա Գալստյանը ծնվել է 1948 թ. 1964-1966թթ. ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը: 1968-1973թթ.` ուսանել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1978 թ-ին ճանաչվել է տարվա լավագույն քանդակագործ: Նրա աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրներում:

Էրիկնազ Գալստյանը 1985 թ-ին ավարտել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետը: Նրա գործերի ավելի քան տասնյակ ցուցահանդես է կազմակերպվել: