ԵԱՀԿ ՄԽ մտադիր է նոյեմբերին տարածաշրջան ժամանել

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ կառուցողական մոտեցումը: «Ղարաբաղյան գործընթացի հաջորդ քայլը կդառնա դեկտեմբերի 1-2-ին Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆ Խորհրդի կայանալիք հանդիպումը»,- նշվում է հայտարարության մեջ:



Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ միջնորդները մտադիր են նոյեմբերի սկզբին տարածաշրջան ժամանել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպելու նպատակով, որպեսզի շարունակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների վերաբերյալ աշխատանքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---