27 հոկտեմբերի 2009 - 18:59 AMT
Հայկական պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ ԽՎ 55-րդ ամենամյա նստաշրջանին
Հայկական պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) 55-րդ ամենամյա նստաշրջանին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ՀՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:

Նոյեմբերի 13-17 Էդինբուրգում կկայանա ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի 55-րդ ամենամյա նստաշրջանը, որին կմասնակցեն 340 խորհրդարանականներ ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրներից: Նստաշրջանի աշխատանքին կմասնակցեն նաեւ Դաշինքի գործընկեր երկրների պատվիրակությունները: Գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտու մեջ մտնող բոլոր երկրների անվտանգության քննարկումն է լինելու: