Երեւանում կստեղծվի ռուս-հայկական ինովացիոն կենտրոն27 հոկտեմբերի 2009 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Ռոսհամագործակցությունը մտադիր է 2009 թվականի դեկտեմբերին ստեղծել ինովացիոն կենտրոն, որը կգործի Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի հիման վրա, Երեւանում լրագրողներին է հաղորդել Ռոսհամագործակցության ղեկավար Իգոր Մորոզովը: «Մենք պետք է առաջ նայենք, ապագայի տնտեսությանը եւ կանգ չառնենք այն տնտեսական բազայի վրա, որն այժմ ունեն մեր երկու երկրները, քանի որ բուն քաղաքակրթությունը գտնվում է կրկին ձեւավորվող տնտեսական կենտրոնների բեկման վրա»,-նշել է նա: Նրա խոսքերով, մի քանի տարուց համաշխարհային տնտեսությունն բոլորովին այլ կլինի, եւ առաջ կանցնեն միայն այն երկրները, որոնք այսօր զբաղվում են ինովացիաներով: «Ռուսաստանը հասկանում է այդ խնդիրը ոչ միայն իր, այլ նաեւ ԱՊՀ երկրների համար»,-ասել է նա: Ինչպես ասել է Մորոզովը, ինովացիոն համագործակցության կենտրոնը կստեղծվի Դուբնայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի, ռուսական «Ռոսնանո» պետկորպորացիայի եւ Կուրչատովի ինստիտուտի հետ համատեղ: «Մենք ցանկանում ենք, որպեսզի մտավոր կարողությունների եւ իրական հնարավորությունների այս կոնգլոմերատը Հայաստան բերի այն ինովացիոն էկոնոմիկան, որը խթան կհանդիսանա նրա նոր զարգացման համար»,-ասել է նա: Այս համատեքստում նա հավելել է, որ դա պիլոտային ծրագիր կլինի, որը թույլ կտա ձեւավորել այն մոդուլը, որը հնարավոր կլինի կիրառել նաեւ ԱՊՀ այլ երկրներում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |