Մերձդնեստրը անկեղծորեն ուրախ է Արցախի հաջողությունների համար27 հոկտեմբերի 2009 - 19:59 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտգործնախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկու պետությունների համագործակցությանը, համաշխարհային եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:Նախագահը կարեւորել է Մերձդնեստրի հետ հարաբերությունների խորացման եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: ՄՄՀ արտգործնախարար Վլադիմիր Յաստրեբչակը նշել է, որ Մերձդնեստրում հետեւում են Արցախում տեղի ունեցող գործընթացներին եւ անկեղծ ուրախ են մեր հաջողությունների ու ձեռքբերումների համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |