Հայաստանի շախմատի կանանց հավաքականը խաղաղ դաշն է կնքել Ֆրանսիայի հավաքականի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ: Այս խաղում բոլոր պարտիաներն արդյունավետ ելք ունեցան:



Հայաստանից հաղթեցին Լիլիթ Գալոյանը եւ Լիլիթ Մկրտչյանը, իսկ Ֆրանսիայից` Մարի Սեբան եւ Պաուլին Գիշարը:



Վեցերորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 8 միավոր է հավաքել եւ մրցաշարային աղյուսակում 3-ից իջել է 6-րդ տեղը: Իսկ մրցաշարում կրկին երկիշխանություն է հաստատվել` մրցաշարի առաջատար Վրաստանի հավաքականին միացել է ՌԴ-ի թիմը, որը հաղթել է Ուկրաինայի հավաքականին 3:1 հաշվով: Երկու հավաքականները 10-ական միավոր են վաստակել: 9 միավորով լավագույն եռյակը եզրափակում է Ադրբեջանի թիմը:



7-րդ տուրում հայ շախմատիստուհիները ուժերը կչափեն 4-րդ հորիզոնականում գտնվող Ռումինիայի հավաքականի հետ, որը նույնպես 8 միավոր է վաստակել:



6-րդ տուր. Ֆրանսիա-Հայաստան-2:2



Մարի Սեբա-Էլինա Դանիելյան-1:0

Սոֆի Միլլե-Լիլիթ Մկրտչյան-0:1

Սիլվիա Կոյա-Լիլիթ Գալոյան-0:1

Պաուլին Գիշար-Սիրանուշ Անդրեասյան-1:0:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---