Դեւիդ Միլիբենդ. «Արեւելյան գործընկերությունը» կարող է տրամպլին դառնալ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին

PanARMENIAN.Net - Չի բացառվում, որ «Արեւելան գործընկերություն» ծրագիրն անդամ պետությունների համար կարող է տրամպլին դառնալ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեւիդ Միլիբենդը Լոնդոնում` ելույթ ունենալով Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում ԵՄ-ի որպես համաշխարհային շարժիչ ուժի մասին եւ Մեծ Բրիտանիայի համար այդ կազմակերպության ուժեղ արտաքին քաղաքականության առավելությունների մասին ելույթով` հաշվի առնելով Լիսաբոնի պայմանագրի գործարկման նախապատրաստական աշխատանքը:



«Արեւելյան Եվրոպայի համար անկայունության հիմնական պատճառները թույլ պետական կառավարումն է, ֆինանսական ճգնաժամն ու սառեցված հակամարտությունները: «Արեւելյան գործընկերությունը» պետք է ոչ միայն տրամպլին հանդիսանա ԵՄ-ին հնարավոր անդամակցության ճանապարհին, այլ նաեւ պետք է կայունության առանցքային գործիքը լինի, քանի որ միասնական շուկայում ինետգրման շնորհիվ մենք կկարողանանք առաջ տանել տնտեսական բարեփոխումը եւ նպաստել տնտեսական աճին»,-ասել է ԱԳՆ ղեկավարը` հավելելով, որ եթե արեւելյան երկրները միանան ընդհանուր էներգետիկ ընկերակցությանը, դա կբարելավի ոչ միայն նրանց էներգետիկ անվտանգությունն, այլ նաեւ եվրոպական անվտանգությունը:



Անդրադառնալով էներգետիկ անվտանգությանը Եվրոպայի համար` Միլիբենդն ընդգծել է փոխադարձ կախվածությունը ՌԴ-ի հետ: «Ռուսաստանին ԵՄ-ն հարկավոր է որպես գլխավոր էներգետիկ շուկա: Իր հերթին ԵՄ-ն հարկավոր է Ռուսաստանին որպես էներգառեսուրսների գլխավոր մատակարար»,-ասել է նախարարը,. հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:



2009թ. մայիսի 7-ին Պրահայում տեղի է ունեցել «Արեւելյան գործընկերության» սահմանադիր գագաթնաժողովը: «Արեւլան գործընկերությունը» ԵՄ-ի նոր քաղաքականությունն է, ուղղված ԵՄ արեւելյան վեց երկրների` Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ հարաբերությունների ամրապնդմանը:



Մարտի 20-ին ԵՄ առաջնորդները հաստատեցին «Արեւլան գործընկերություն» ծրագիրը, հատկացնելով 600 մլն եվրո 2009-2013թթ. իրականացման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---