Հնարավոր է, որ 2010 թվականին Հայաստանի տնտեսական աճը կգերազանցի 1,2 տոկոսը

PanARMENIAN.Net - Տնտեսական աճը, որը նախատեսված է 2010թ. պետբյուջեի նախագծում, կարող է գերազանցել 1,2 տոկոսը, գտնում է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ինչպես նշել է նախարարը, Հայաստանի տնտեսության մեջ նախանշվել են կայունացման որոշակի միտումներ եւ վերականգնման դրական հեռանկարներ:



Դավթյանը հիշեցրել է, որ 2010թ. պետբյուջեի նախագծում աճը կարող է գերազանցել 1,2 տոկոսը: «Չի բացառվում, որ ըստ լավատեսական կանխատեսումների մենք կհաղթահարենք նվազագույն շեմը եւ հաջորդ տարի ավելի լավ հնարավորություններ կունենանք»,-հավելել է նա:



Այս համատեքստում նախարարը նշել է նաեւ, որ ամսեկան կտրվածքով երկրի տնտեսության մեջ որոշակի աճ է գրանցվել` սեպտեմբերին գրանցվել է 4,8 տոկոս աճ օգոստոսի համեմատ, չնայած, որ այդ աճը պայմանավորված էր սեզոնայնությամբ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---