28 հոկտեմբերի 2009 - 16:00 AMT
ԱՊՀ եւ Բալթյան երկրների երիտասարդ կինոմատոգրաֆիստների համար նոյեմբերի 1-ին տեղի կունենա II Միջազգային կինոդպրոցի բացումը
Նոյեմբերի 1-ն ՌԴ-ն Պետֆիլմաֆոնդում տեղի կունենա II Միջազգային կինոդպրոցի հանդիսավոր բացումը ԱՊՀ եւ Բալթյան երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար, որում 13 երկրից կմասնակցեն 40 երիտասարդ դրամատուրգ, ռեժիսոր, օպերատոր:

Ինչպես հաղորդում է ԱՊՀ անդամ երկրների միջպետական մարդասիրական համագործակցության հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, Միջազգային կինոդպրոցը կազմակերպվել է Կինեմատոգրաֆիստների միության կոնֆեդերացիայի եւ ՌԴ-ն Պետֆիլմաֆոնդի կողմից ԱՊՀ անդամ երկրների միջպետական մարդասիրական համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:

Կինոդպրոցի շրջանակներում, որի տեւողությունը 10 օր է, տեղի կունենան ռեժիսուրայի, դրամատուրգիայի, խաղարկային եւ ոչ խաղարկային կինոյի արագացված դասընթացներ, առաջատար եվրասիական կինոյի վարպետների թեմատիկ վարպետության դասընթացներ եւ այլն:

Երիտասարդների հետ դասերը կանցկացնեն ամենահայտնի վարպետները` Ռուստամ Իբրագիմբեկով, Ռուման Բալայան, Վլադիմիր Կլիմով, Պավել Ֆինն, Լարիսա Սադիլովա եւ այլոք: