28 հոկտեմբերի 2009 - 16:36 AMT
Երեւան է ժամանել Ֆիլայի նախագահ Ռաֆայել Մարտինետտին
Հոկտեմբերի 29-նոյեմբերի 1 Երեւանում Ըմբշամարտի Միջազգային ֆեդերացիայի (Ֆիլա) վաստակավոր մարզիչները տեղական մարզիչների վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն: Դասընթացներին ներկա կլինեն նաեւ Ֆիլայի նախագահ Ռաֆայել Մարտինետտին, որը Հայաստանի մայրաքաղաք է ժամանել հոկտեմբերի 28-ին, ինչպես նաեւ աշխարհահռչակ մի քանի մարզիչներ:

Դասընթացները բաղկացած են լինելու երկու հիմնական մասից. յուրաքանչյուր օր տեղացի եւ արտասահմանցի վաստակավոր մարզիչները վարելու են տեսական` մինչեւ ժամը 16.00, եւ գործնական` 16.00-18.00, պարապմունքներ, իսկ արդյունքում դասընթացի վերջին օրը տեղի է ունենալու քննություն եւ այն բարեհաջող հանձնողները ստանալու են Ֆիլայի մարզիչի կոչում: