28 հոկտեմբերի 2009 - 17:12 AMT
Հայաստանի կառավարությունը զբաղված է պետպարտքի վերակազմավորմամբ
Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում միջազգային ֆինանսական կառույցների հետ պետպարտքի վերակազմավորման մասին: Այդ մասին հոկտեմբերի 28-ն կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար տիգրան Դավթյանը: «Հայաստանի պետական պարտքը աճել է երկու անգամ, սակայն դեռ կառավարվող է, իսկ ստացած դրամական միջոցները բավարար են այս եւ մյուս տարվա համար: Ներկայումս մենք պետք է մտածենք արագ ստացած վարկերի վերակազմավորման մասին», - ասել է նա:

Դավթյանի խոսքերով, ընթանում են բանակցություններ միջազգային ֆինանսական կառույցների հետ, մասնավորապես Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ստացած վարկերի պայմանների վերանայման մասին:

Այս կապակցությամբ, նախարարը ավելացրեց, որ համատեղ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ստեղծվել է պետպարտքի արդյունավետ կառավարման խումբ, քանի որ Հայաստանը մտադիր է բարելավել այդ վարկերի պայմանները, ինչպես մարման ժամկետների վերաբերյալ, այնպես էլ վճարվող տոկոսադրույքի գծով: «Միջազգային կառույցները մեզ ընդառաջում են, քանի որ նրանք համոզվել են, որ վարկային միջոցները արդյունավետ են ծախսվում», - նշել է Դավթյանը;