Ֆինանսների նախարարություն. 2010-ին բյուջեի դեֆիցիտն ավելի քիչ կլինի, քան 2009-ին

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարարությունը նպատակադրված կերպով աշխատում է պետական բյուջեի դեֆիցիտը վերականգնելու ուղղությամբ այն մակարդակին, որը տնտեսության մեջ առկա էր երկար տարիներ` ՆՀԱ նկատմամբ 3%: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Այս տարի դեֆիցիտը նախատեսված է ՆՀԱ նկատմամբ 7,5% մակարդակում, եւ մենք պետք է ջանանք չգերազանցել այդ սահմանը»,- նշել է նա:



Դավթյանը նաեւ ասել է, որ Նախարարության կանխատեսումների համաձայն 2010-ին բյուջետային դեֆիցիտը կնվազեցվի եւ կհասցվի ՆՀԱ նկատմամբ 5,7% մակարդակի: Ընդ որում, նա ավելացրել է, որ 2010-ին բյուջեի դեֆիցիտն ավելի քիչ կլինի, քան 2009-ին:



Իսկ ինչ վերաբերում է դեֆիցիտի մարմանը, ապա, նախարարի խոսքով, այստեղ ոչ մի խնդիր չի լինի: «Դրա մի մասը կմարվի պետության սեփական միջոցների հաշվին, իսկ մնացածը` ներգրավված միջոցների հաշվին»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---