28 հոկտեմբերի 2009 - 18:22 AMT
Իրանը մտադիր է մեծացնել գազի մակատարարումը Հայաստան
Իրանը ծրագրում է մոտ ժամանակներս հինգ անգամ բարձրացնել գազի մակատարարումը հարեւան Հայաստան:

«Մենք ծրագրում ենք գազի` ներկայումս օրական 2 միլիոն խորանարդ մետր կազմող արտահանումն ավելացնել մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր»,- հայտնել է իրանական գազատրանսպորտային ընկերության ներկայացուցիչը, ընդ որում չճշտելով ժամկետները, որոնց ընթացքում ծրագրվում է ավելացնել մատակարարումը, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը` հղում անելով իրանական պաշտոնյային: