28 հոկտեմբերի 2009 - 18:25 AMT
Երեւան է ժամանում Բելառուսի ԱԳՆ ղեկավարը
Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը պաշտոնական այցով կլինի Հայաստանում հոկտեմբերի 30-31-ին: Այցի ծրագրով նախատեսված են Սերգեյ Մարտինովի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկկողմ համագործակցության արդի հարցեր, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում Բելառուսի ու Հայաստանի փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Մարտինովը կայցելի նաեւ Շիրակի մարզ եւ կհանդիպի Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի հետ, որի ժամանակ առեւտրատնտեսական եւ գիտամշակութային համագործակցության մասին համաձայնագրեր կստորագրվեն Շիրակի եւ Գրոդնոյի մարզերի միջեւ:

Մարտինովը հանդես կգա նաեւ ԵՊՀ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի ռաջեւ, հաղորդում է Բելառուսի դեսպանատան մամլո ծառայությունը:

Հայաստանը տանսներորդ տեղում է Բելառուսի ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության ցուցակում: Ապրանքաշրջանառությունը 2009թ. հունվար-օգոստոսին կազմել է 15,3 մլն դոլար, եւ աճել է շուրջ 12 տոկոսով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ: