28 հոկտեմբերի 2009 - 19:34 AMT
Անգելա Մերկելը վերընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում
Անգելա Մերկելը վերընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում: Ինչպես հաղորդում է Euro News-ը, դա անակնկալ չէր դիտորդների համար. այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը կոալիցիոն համաձայնագիր ստորագրվեց ՔԴՄ/ՔՍՄ եւ Ազատ դեմոկրատների միջեւ, ոչ մեկի մոտ կասկած չառաջացավ, որ Անգելա Մերկելը պետք է վերընտրվի գրասենյակի ղեկավարի պաշտոնում:

Գրասենյակը պաշտոնապես աշխատանքի կանցնի ԳՖՀ նախագահ Հորստ Քյոլլերի ձեռքից նշանակման մասին վկայագրերը ստանալուց հետո: