Հայաստանում Նիդեռլանդների նոր դեսպան է նշանակվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ դեսպան Պիտեր Յան Լանգենբերգը (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին:Շնորհավորելով դեսպանին նորպաշտոնումնշանակվելու կապակցությամբ` նախարարի տեղակալ Ղազինյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ-նիդեռլանդական բարեկամական, գործընկերային հարաբերությունները, եւ հույս հայտնեց, որ դեսպան Լանգենբերգը կարեւոր ներդրում կունենա երկու երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման եւ խորացման գործում:



Զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորեցինՀայաստանիեւ Եվրոպական Միության Արեւելյանգործընկերության մեկնարկը եւ դրա ներուժի ամբողջական օգտագործումը, հատկապես` մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հարցերը:



Դեսպանի խնդրանքովփոխնախարար Ղազինյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---