Սեյրան Օհանյան. Մենք պետք է վերածնենք Տարոնի ոգին

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Վարդան Գրիչենցի` Բաբկեն Վարդանյանի «Տարոն, տարոնականություն եւ հայոց բանակ» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, արվեստի ու մշակույթի գործիչներ, հյուրեր:



«Տարոնի նշանակությունը պետության եւ հայ ժողովրդի ազգային միասնության ստեղծման մեջ մեծ է ու անգին: Վարդան Գրիչենցը իսկական հայ է համարում նրան, ով պատրաստ է իր կյանքը նվիրավաբերել հանուն երկրի, ժողովրդի ու ազգային արժեքների»,-ասել է Օհանյանը` հավելելով, որ գիրքը նվիրված է մեր բազմադարյան պատմության վերաարժեւորմանը, ազգային ինքնության կնճռոտ խնդիրներին, համազգային գաղափարախոսության, հոգեւոր զարթոնքի առանցքային հարցերին»,-ասել էՕհանյանն` ընդգծելով, որ գիրքը կնպաստի ազգային ոգու եւ միասնականության ձեւավորմանը, կօգնի հարգանք եւ սեր ներարկել հայ բանակի հանդեպ:



Իր հերթին, Գրիչենցը նշել է, որ հենց Տարոնն է մարմնավորում հայ պետականության գաղափարը:

Տարոնը Մեծ Հայքի պատմական շրջաններից է: Տարոնն եղել է Մամիկոնյան իշխանների կալվածքը, որոնց ցեղից է սերում նաեւ Ավարայրի ճակատամարտի հերոս Վարդան Մամիկոնյանը, ինչպես նաեւ եղել է սպարապետ Գեւորգ Մարզպետունու հայրենիքը: Այժմ Տարոնը այժմյան Թուրքիայի Մուշ նահանգի մի մասն է կազմում, մյուս մասը` Վանի նահանգում է:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---