29 հոկտեմբերի 2009 - 11:50 AMT
«Ժառանգություն» կուսակցությունը անցկացնում է հերթական բողոքի ակցիան Արձանագրությունների վավերացման դեմ
Երեւանում անց է կացվում «Ժառանգություն» կուսակցութայն բողոքի ակցիան, որը ուղղված է Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ակցիայում, որը անցկացվում է կառավարության շենքի մոտ, 15-ից ավելի մարդ է մասնակցում: «Մենք մտադիր ենք քայլել կառավարության շենքի մոտից, մինչեւ ԱԳ նախարարություն եւ եթե մեզ չխանգարի ոստիկանությունը` ՀՀ նախագահի նստավայր», - հայտարարել է ակցիայի կազմակերպիչ, ՀՀ ԱԺ-ի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքերով, գլխավորը ոչ թե մասնակիցների քանակն է, այլ այն նպատակը, որին նրանք ցանկանում են հասնել: «Երեկ խորհրդարանում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգիսյանը հայտարարել է, որ հայկական աշխարհի շահերը միատարր չեն, սակայն մենք ցանկանում ենք ապացուցել, որ դա այդպես չէ: Մեր նպատակը` միասնական եւ անկախ Հայաստանն է», - ընդգծել է նա: