«Բարգավաճ Հայաստանը» կողմ է Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀ) կողմ է Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀ-ի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը: Նրա խոսքերով, ԲՀ-ն կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման վերաբերյալ կա մի քանի սցենար առաջինը` Հայաստանը առաջինը կվավերացնի Արձանագրությունները: Երկրորդը` Հայաստանը կվավերացնի Արձանագրությունները Թուրքիայից հետո, կամ միաժամանակ: Երրորդը` Արձանագրությունները ընդհանրապես չեն վավերացվի, կամ դա տեղի կունենա միակողմանի կարգով, ինչը քիչ հավանական է», - նշել է Գալստյանը, եւ ավելացրել է, որ Վավերացումը Թուրքիայի համար ավելի շահավետ է:



Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում ճիշտ է եւ արդարացված: «Եթե Թուրքիան ձգձգի վավերացման գործընթացը եւ պայմաններ ներկայացնի, ապա մենք դեմ կլինենք: Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հարցին, որը թուրքական կողմը համառորեն ցանկանում է կապել հարաբերությունների կարգավորման հետ, ապա ԲՀ-ը կարծում է, որ այդ մասին պետք է հայտարարի Թուրքիայի խորհրդարանը: Եվ այդ ժամանակ Հայաստանի գործողությունները համարժեք կլինեն թուրքական կողմի հայտարարություններին», - ընդգծել է ԲՀ-ի մամլո քարտուղարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---