Հայոց ցեղասպանություն գործած երկիրը պետք է պատժվի

PanARMENIAN.Net - Եվ Հայաստանը, եւ Թուրքիան գերտերությունների ճնշման տակ են եւ Հայաստանի խնդիրները նրանից են, որ նա ինքը չի կարողանում լուծել իր հարցերը: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Ուխտ Արարատի» «Հայաստանի ազատագրման գաղտնի բանակի» (ASALA) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հետ աշխատանքների կազմակերպման համակարգող Տիգրան Փաշաբեզյանը: «Եթե մենք չլուծենք մեր հարցերը, մեր փոխարեն դա կանեն գերտերությունները եւ կսկսեն թելադրել մեզ իրենց կանոնները»,-ասել է նա: Փաշաբեզյանը նաեւ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանություն գործած երկիրը պետք է պատժվի, հակառակ դեպքում դա կարող է առիթ տալ նաեւ մյուս երկրներն` նման հանցագործություն կատարել: «Ո՞վ կարող երաշխավորել, որ նույն բանը չի կրկնվի, օրինակ, Ջավախքում»,-ասել է Փաշաբեզյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---