29 հոկտեմբերի 2009 - 18:09 AMT
Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի լավագույն ուսանողները կկարողանան պրակտիկա անցնել Օրանժ ընկերությունում
Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը (Պոլիտեխնիկ) եւ Օրանժ Արմենիան ստորագրեցին հուշագիր կրթության, մասնագետների փոխանակման եւ այլ ոլորտներում երկարաժամկետ համագործակցության մասին:

Համալսարանի Ռադիոտեխնիկայի եւ կապի համակարգերի ֆակուլտետի եւ Օրանժ Արմենիայի միջեւ համագործակցությունը սկսվել էր դեռ մի քանի ամիս առաջ: Համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն ու Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հայտնեցին իրենց վստահությունն այս նախագծի հետագա հաջողության նկատմամբ, որը կապահովի մշտական կապը Orange-ի մասնագետների եւ համալսարանի ուսանողների ու դասախոսների միջեւ:

Հուշագրով մասնավորապես կիրականացվեն համատեղ գիտահետազոտական ծրագրեր Orange-ի եւ ՀՊՃՀ-ի մասնագետների մասնակցությամբ, կկազմակերպվեն մասնագիտական դասընթացներ Orange-ի առաջատար մասնագետների կողմից, առավել աչքի ընկած ուսանողները կկարողանան անցնել պրակտիկան Orange-ում եւ այլն:

Ներկայումս ՀՊՃՀ-նունի 10 000-ից ավելիուսանող եւշուրջ 1 000 դասախոս, 12 մասնագիտացնող դեպարտամենտներ, ասպիրանտական բաժանմունք, օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունք, միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի ամբիոն` «ՍԻՆՈՓՍԻՍ» ընկերության բազայի հիման վրա, հեռակա ուսուցման բաժանմունք եւ մի շարք այլ ստորաբաժանումներ:
Orange-ըՀայաստանումհեռահաղորդակցության ծառայություններմատուցելուլիցենզիան ստացելէ2008թ.նոյեմբերի 19-ին:
Orange-նաշխարհումհեռահաղորդակցության առաջատարօպերատորներիցմեկի` Ֆրանս Տելեկոմխմբիհիմնականապրանքանիշն է,որնիր բաժանորդներինառաջարկում էհեռախոսակապի, ինտերնետիեւ հեռուստատեսությանծառայություններ: Խմբիվաճառքը2008թ.կազմելէ շուրջ 53,5 միլիարդ եվրո (25,5 միլիարդ եվրո` 2009թ. առաջին կիսամյակում): 2009թ. մարտի 30-ի դրությամբ ընկերությունն ուներ 186 միլիոն հաճախորդ 30 երկրում, որոնցից 124 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են: Orange-ը շարժական կապի երրորդ եւ գերարագ ինտերնետի առաջին մատակարարն է Եվրոպայում: