Միքայել Վարդանյանը նշանակվել է Միջխորհրդարանական միության փոխնախագահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-21-ը Ժնեւում տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության 121-րդ վեհաժողովը, որին մասնակցեց ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Սամվել Նիկոյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Միքայել Վարդանյանը:



Միջխորհրդարանական միությունն ամենահին խորհրդարանական կազմակերպությունն է: Այնստեղծվել է 1889 թվականին. կազմակերպությանն անդամակցում է 152 երկրի խորհրդարան, ունի 8 ասոցիացված անդամ:



Հոկտեմբերի 19-ին գումարվեցՄիջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի առաջին նիստը, որտեղ քննարկվեցին կազմակերպության անդամակցության, որոշ անդամ երկրներում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, ՄՄ-ի նախագահի եւ գլխավոր քարտուղարի հաշվետվություններն անցած վեց ամսվա ընթացքում կատարած աշխատանքի մասին եւ այլն:



Նույն օրը«Եվրասիա»աշխարհաքաղաքական խումբը, որին անդամակցումէնաեւ Հայաստանը, հրավիրեց նիստ, որտեղ, իթիվս այլհարցերի, բարձրացվեց նաեւկազմակերպության ղեկավարմարմնում` Գործադիր կոմիտեում թափուր տեղը լրացնելու հարցը: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սամվել Նիկոյանն առաջարկեց, որպեսզի «Եվրասիա» խմբի կողմից ներկայացվի Միքայել Վարդանյանի թեկնածությունը:



Օրվա երկրորդկեսինտեղի ունեցավ Միջխորհրդարանական միության 121-րդ վեհաժողովի բացումը, որի օրակարգում ընդգրկված էին եւ քննարկվեցին գլոբալ նշանակություն ունեցող այնպիսի հարցեր, ինչպիսիք են` «Կազմակերպված հանցավորության, մասնավորապես թմրադեղերի, զենքի ապօրինի վաճառքի, մարդկանց թրաֆիքինգի եւ միջազգային ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարում համագործակցությունն ու համատեղ պատասխանատվությունը», «Խորհրդարանների դերակատարությունը «Հարավ-հարավ եւ եռակողմ համագործակցությունը» զարգացնելու գործում` նպատակ ունենալով արագացնել Հազարամյակի զարգացման նպատակների իրականացումը», «Երիտասարդության մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին» հարցերը: Ինչպես միշտ վեհաժողովի օրակարգում ներառվեց արտակարգ հարց: Ազգային խորհրդարաններն ու խմբերը ներկայացրել էին մի շարք հարցեր, սակայն քվեարկության արդյունքում օրակարգ մտավ Ուգանդայի եւ Ավստրալիայի առաջարկությունը` «Խորհրդարանների դերը պարենի անվտանգության ապահովման գործում»:



Հոկտեմբերի 20-ին եւ 21-ին շարունակվեցինվեհաժողովի եւղեկավար խորհրդի նիստերը: Ղեկավար խորհուրդն ընտրեց Գործադիր կոմիտեի հինգ նոր անդամների, որոնց թվում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը: Նա դարձավ նաեւ Միջխորհրդարանական միության փոխնախագահՀՀԱԺ հասարակայնության հետկապերի վարչությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---