15 մարտի 2002 - 21:41 AMT
ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ ԻՐԱՆԻ ԵՎ ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
Նոր տրանսպորտային միջանցքը Իրանի եւ Կասպից ծովի տարածքով կնպաստի մյուս երկրների հետ Հայաստանի առեւտրային կապերի զարգացմանը: Այդ մասին «Արկա» գործակալությանն է հայտարարել Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ի Տնտեսական հարցերի կոմիտեի ռուսական պատվիրակության անդամ, Պետդումայի Էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի կոմիտեի անդամ Վլադիմիր Կատալնիկովը: Նա նշել է, որ նոր տրանսպորտային ուղին միջանցք կբացի դեպի Աստրախան, իսկ Աստրախանից Կասպից ծովով Հայաստանը կկարողանա առեւտրային հարաբերություններ զարգացնել նախկին միջինասիական հանրապետությունների եւ Եվրոպայի հետ: Կատալնիկովը հաղորդել է, որ նոր տրանսպորտային միջանքի բացման նախաձեռնողը ՌԴ խորհրդարանն է, սակայն այս առաջարկը կստանա նաեւ կառավարության աջակցությունը: ՌԴ Պետդումայի պատգամավորը նշել է, որ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը հավանություն է տվել այս առաջարկին, եւ այժմ մշակվում են մանրամասները Իրանի հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: