29 հոկտեմբերի 2009 - 19:13 AMT
Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ ՄԽ կժամանի տարածաշրջան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) առաջիկա շաբաթվա ընթացքում կժամանեն տարածաշրջան: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:

Միջնորդները հանդիպումներ կանցկացնեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ եւ կքննարկեն հիմնարար սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղ: