ՀԱՊԿ երկրների հատուկ ծառայությունները շուրջ 1,7 հազար հանցավոր ինտերնետ-կայքեր են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) երկրների հատուկ ծառայությունները շուրջ 1,7 հազար հանցավոր ուղղվածության եւ մոտ 10 ահաբեկչական ինտերնետ-կայքեր են հայտնաբերել, այդ թվում այնպիսի կայքէջեր, որտեղ մահապարտներ են հավաքագրվում:



ՀԱՊԿ Քարտուղարության մամլո ծառայությունը նշում է ոչ միայն կազմակերպված թմրախմբավորումների բարձր մակարդակը, այլ նաեւ նրանց լավ տեխնիկական հագեցվածությունը: Եվ, որպես հետեւանք, ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում Ինտերնետ գլոբալ ցանցի կիրառումը հակաիրավական նպատակներով:



«Ընթացիկ տարում ՀԱՊԿ շրջանակներում անցկացված «Պրոքսի» պայմանական անվանումը կրող գործողության ժամանակ, որն ուղղված էր կիբերհանցավորության դեմ, բացահայտվել են տասնյակ կայքէջեր, որոնք առնչություն ունեն թմրանյութերի շրջանառության հետ: Ղազախստանի իրավասու մարմիններն, օրինակ, գործողության ակտիվ փուլի ընթացքում 4 կայքէջ է բացահայտել «ռու» դոմենում, որոնք զբաղվում էին թմրանյութերի իրացմամբ, որի տվյալներից օգտվել է ՌԴ ՆԳՆ-ն: 6 կայքերի վերաբերյալ նմանատիպ տեղեկություններ են ստացվել Ղրղզստանից: Թմրանյութերի տարածման համար Ինտերնետի ցանցի կիրառմանը հակազդելու համար մասնագետները նշում են, որ Ինտերնետի բոլոր օգտվողների համար հասանելի են բազմաթիվ տեղեկատվական ռեսուրսներ, որոնք նվիրված են թմրանյութերի տարբեր տեսակներին, նրանց հավաքման մեթոդներին, տնային պայամններում պատրաստման եւ կիրառման միջոցներին: Կայքերը բացահայտ կերպով տարածում են հերոինի, LSD-ի եւ շրջանառության համար այլ արգելված նյութերի պատրաստման մի քանի եղանակներ»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---