Բելառուսը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր կլինի փոխզիջման հասնել

PanARMENIAN.Net - Բելառուսը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան փոխզիջման հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Երեւանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը: «Մենք հուսով ենք, որ կհաջողվի մոտ ապագայում ընդունել մեզ մոտ ամփոփիչ խաղաղ կոնֆերանսը»,-ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը:



Անդրադառնալով Բելառուսի կողմից զենքի առաքմանն Ադրբեջան` Ս.Մարտինովն ընդգծել է, որ այդ քայլով պաշտոնական Մինսկը չի խախտում ինչպես միջազգային պարտավորություններն, այնպես էլ ՀԱՊԿ գծով ստանձնած պարտավորությունները: «Մենք հավատարիմ կմնանք մեր պարտավորություններին ՀԱՊԿ շրջանակներում եւ մտադիր ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ այդ կազմակերպության շրջանակներում»,-ասել է Բելառուսի ԱԳ նախարարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---