Հայաստանի շախմատի հավաքականը պարտվում է ռուսներին Եվրոպայի առաջնության 8-րդ տուրում

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում կրեց իր երկրորդ պարտությունը` զիջելով մրցաշարի ֆավորիտ ՌԴ հավաքականին, 1,5:2,5 հաշվով:



Միակ պարտությունը Հայաստանից կրեց Վլադիմիր Հակոբյանը` սեւերով զիջելով Ալեքսանդր Մորոզեւիչին: Մնացած երեք պարտիաներն ոչ ոքի ավարտվեցին:



Այս պարտությամբ Հայաստանը գործնականում զրկվեց մրցաշարի հաղթողը դառնալու հնարավորությունից, քանի որ ՌԴ հավաքականը եւ Ադրբեջանի թիմը հավաքել են 13-ական միավոր եւ 2 միավորով առաջ են հայկական թիմից: Իսկ վերջին 9-րդ տուրում բոլոր վերոնշյալ երեք հավաքականների մրցակիցները կլինեն նրանց վարկանիշով զիջող թիմերը:



9-րդ եւ վերջին տուրում հայ շախմատիստներն ուժերը կչափեն Շվեյցարիայի հավաքականի հետ, ռուսները կխաղան իսպանացիների, իսկ ադրբեջանցիները` Հոլանդիայի հետ:



8-րդ տուր. Հայաստան-Ռուսաստան 1,5:2,5



Լեւոն Արոնյան-Պետեր Սվիդլեր-0,5:0,5

Վլադիմիր Հակոբյան-Ալեքսանդր Մորոզեւիչ-0:1

Գաբրիել Սարգսյան-Դմիտրի Յակովենկո-0,5:0,5

Տիգրան Պետրոսյան-Եվգենի Տոմաշեւսկի-0,5:0,5:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---