Արդյո՞ք Թուրքիան կկարողանա առանց զոհերի դուրս գալ «քաղաքական եռանկյունուց»

PanARMENIAN.Net - Այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընկալվում է հետեւյալ կերպ. հայ-թուրքական սահմանը չի բացվի այնքան ժամանակ, մինչեւ չլուծվի ղարաբաղյան հիմնահարցը, սակայն եթե սահմանը չբացվի, ԱՄՆ կոնգրեսը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ կընդունի: Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, Թուրքիան փորձում է ելք գտնել այդ «եռանկյունուց», բայց այնպես, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չվնասի Ադրբեջանի հետ նրա հարաբերություններին: Ընդ որում, հայ թուրքագետը նշել է, որ թե թուրքական, եւ թե ադրբեջանական կողմի վերջին քայլերը ցույց տվեցին այդ երկրների փոխկախվածությունը:



«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անդրադառնում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ոլորտում»,- նշել է Սաֆրաստյանը:



Հայ թուրքագետը մեկնաբանել է նաեւ թուրքական սփյուռքի արձագանքը հայ-թուրքական Արձանագրություններին` նշելով, որ այն դրական էր: «Ի տարբերություն մեր Սփյուռքի, թուրքականն իր երկրի կառավարության ազդեցության տակ է գտնվում»,- նկատել է Սաֆրաստյանը: Ընդ որում, հայ թուրքագետը նշել է, որ թուրքական ընդդիմության արձագանքն ի տարբերություն սփյուռքի բացասական էր, եւ որ դրա պատճառն Ադրբեջանն է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---