Սյունիքի դատարանը որոշեց միջոցառումներ ձեռնարկել Շահումյան բանավանի բնակիչների կյանքն անվտանգ դարձնելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց միջոցառումներ ձեռնարկել` կանխելու Կապանի Շահումյան բանավանի բնակիչների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, որն առաջացել է «Deno Gold Mining» ընկերության` Շահումյան հանքավայրում իրականացրած ստորգետնյա եւ վերգետնյա հանքարդյունահանման գործունեության պատճառով: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեցին Կապանի «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ից:



Նշենք, որ Շահումյան բանավանի բնակիչները դիմել էին դատարան` պահանջելով կանխել իրենց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, որի պատճառը «Deno Gold Mining» ՓԲԸ-ի գործունեության հետեւանքով առաջացած լայն հորն է: Ընկերությունը չի ձեռնարկել անվտանգության որեւէ միջոցառում, չի տեղադրել հորի առկայության մասին զգուշացնող նշան կամ ցանկապատ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---