Հայաստանի եւ Նիդեռլանդների միջեւ հարաբերությունները մեծ պոտենցիալ ունեն

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Փիթեր Յան Լանգենբերգին:



Քննարկվել են հայ-նիդեռլանդական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հայ-նիդեռլանդական հարաբերությունները տարբեր ուղղություններով զարգացնելու մեծ ներուժ կա, եւ հույս է հայտնել, որ Փիթեր Յան Լանգենբերգը պաշտոնավարման ընթացքում կարեւոր ներդրում կունենա տարբեր ոլորտներում հայ-նիդեռլանդական համագործակցության զարգացման գործում:



Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի կառուցվածքը եւ գործառույթները: Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---