Հայաստանի ու Բելառուսի միջեւ կան տնտեսական հարաբերությունների զարգացման դրական միտումներ

PanARMENIAN.Net - Հոմտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննընդունել էԲելառուսիհանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Զրուցակիցները նշել են, որ չնայած համաշխարհայինֆինանսատնտեսական ճգնաժամին, երկու պետությունների տնտեսական հարաբերություններում կան դրական միտումներ - դրանք անհրաժեշտ է զարգացնել` միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման միջոցով:



Անդրադարձ էկատարվել երկկողմհետաքրքրություն ներկայացնողմի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանը` մասնավորապես տրակտորաշինության, հանքարդյունաբերական ու տրանսպորտային մեքենաշինության ու բարձր տեխնոլոգիաների բնագավառներում: Կար-որվել է հայ-բելառուսական գործարար կենտրոնի ստեղծման գաղափարը, ինչը կարող է դառնալ գործարար կապերի զարգացման հստակ պլատֆորմ:



Կառավարության ղեկավարն ասել է, որ քննարկվածբոլոր հարցերին հարկ էանդրադառնալմիջկառավարական հանձնաժողովի մյուսնիստում, որը կունենա առավել հստակ օրակարգ, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ արդյունքների հասնել:



Սերգեյ ՄարտինովըՏիգրան Սարգսյանին էփոխանցել ԲելառուսիՀանրապետություն այցելելու հրավերը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---