ADL-ն մտահոգված է թուրք-իսրայելյան հարաբերությունների վատթարացմամբ

PanARMENIAN.Net - Հակադիֆամացիոն լիգայի (ADL) ղեկավար Ավրաամ Ֆոքսմանն ասել է, որ լարվածությունը Թուրքիայի ու Իսրայելի միջեւ հարաբերություններում չի անդրադառնա խորը «հրեա-թուրքական բարեկամության վրա»: Ելույթ ունենալով նիստում, որը նվիրված էր թուրք եւ հրեա համայնքների հարաբերություններին, Ֆոքսմանն ասել է, որ «այդ բարեկամությունը հին ու ամուր է, ուստի նոր խնդիրները չեն կարող ազդել մեր վրա»:



Լարվածությունն երկու ռազմավարական գործընկերների միջեւ հարաբերություններում առաջացավ այն բանից հետո, երբ Անկարան հրաժարվեց մասնակցել Իսրայելի հետ համատեղ զորավարժություններին Սիրիայի ու Իրանի հետ Թուրքիայի մերձեցման ֆոնի վրա:



«Եթե Թուրքիան ցանկանում է մերձենալ արաբական ու մերձավորարեւելյան երկրների հետ, ապա խնդիր չկա: Սակայն ինչո՞ւ դա պետք է արվի ի վնաս թուրք-հրեական բարեկամության: Ես հուսով եմ, որ դա ժամանակավոր բնույթ կկրի»,-ասել է Ֆոքսմանը:



Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա Ֆոքսմանն ասել է, որ Հակադիֆամացիոն լիգայի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է մնացել: Ըստ նրա, Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծվի Թուրքիայի ու Հայաստանի միջեւ, ոչ թե ԱՄՆ Կոնգրեսում կամ Ֆրանսիայի խորհրդարանում, հաղորդում է CNN Turk-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---