Քշիշտոֆ Պենդերեցկու 40-ամյա վաղեմության «Էկլոգսի» առաջին կատարողները գտնվեցին Հայաստանում

PanARMENIAN.Net - Լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 40 տարի առաջ գրված ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է Երեւանում Պենդերեցկու օրերի շրջանակներում` հոկտեմբերի 26-29-ը:



«Էկլոգսը» բարդագույն ստեղծագործություն է, որը պահանջում է 6 վոկալիստներ: Այն այնքան բարդ է, որ առաջին կատարողներին ստիպված եղանք սպասել 40 տարի: Ես շատ ուրախ եմ եւ գոհ, որ «Հովեր» երգչախմբի վոկալիստները ամենաբարձր մակարդակով կատարեցին «Էկլոգսը»,-ասել է կոմպոզիտորը հոկտեմբերի 30-ին կայացած մամլո ասուլիսում:



Առաջին անգամ Ք.Պենդերեցկու օրերը Հայաստանում անցան 2008թ. ապրիլին:



Ք.Պենդերեցկին ծնվել է 1933թ. նոյեմբերի 25-ին փաստաբանի ընտանիքում: Պենդերեցկին ժամանակակից երաժշտական մշակույթի ամենավառ ներկայացուցիչներց մեկն է` կոմպոզիտոր, դիրիժոր, հասարակական գործիչ, մանկավարժ: Նրա բազմակողմանի գործունեությունը կապված է աշխարհի շատ երկրների հետ, իսկ ստեղծագործությունը` ինտերնացիոնալ է: Պենդերեցկու գրեթե բոլոր ստեղծագործությունները ձայնագրված են սկավառակների վրա, դրանք ընդգրկված են Զ.Մետայի, Ի.Ստերնի, Դ.Ֆիշեր-Դիսկաուի ռեպերտուարում: Իր գործունեության ընթացքում նա երեք անգամ պարգեւատրվել է «Գրեմմի», երկու անգամ «Էմմի» մրցանակներով, պետական պարգեւների դափնեկիր է:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---