Երուսաղեմի հայերը բողոքի ցույց են անցկացրել այն շենքի առաջ, որտեղ Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ ընդունելություն էր եղել

PanARMENIAN.Net - «Հայ դատի» եւ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչները Կֆար-Շմարյագուում այն շենքի մոտ, որտեղ թուրքական դեսպանատունը հանդիսավոր ընդունելություն էր անցկացնում Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ, բողոքի ցույց էին կազմակերպել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Երուսաղեմում «Հայ դատի» ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը: Բողոքի ցույցին մասնակցում էին Երուսաղեմի «Հայ դատի» մոտ 30 ներկայացուցիչներ: «Մենք մեր բողոքն ենք հայտնում ընդունելության եկած իսրայելցի նախարարների եւ քաղաքական գործիչների դեմ: Մենք նրանց հիշեցրեցինք, որ Թուրքիան իրականացրել է մեկուկես միլիոն հայերի Ցեղասպանություն , մեզանից խլել է մեր պատմական հողերը: Մենք նրանց դատապարտում ենք այն բանի համար, որ Իսրայելի ղեկավարությունը, ում ժողովուրդը Հոլոքոսթ է վերապրել, չի ընդունում այդ փաստը եւ շարունակում է Թուրքիայի հետ բարեկամությունը», - ընդգծեց Ժորժետա Ավագյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---