Երեւանում սկսվել է անգլերենի ուսուցման միջազգային գիտական կոնֆերանս

PanARMENIAN.Net - Երեւանում այսօր սկսվել է միջազգային գիտական կոնֆերանս, որը նվիրված է անգլերեն լեզվի ժամանակակից եւ փորձարարական ուսուցման ուսումնասիրմանը:



Կոնֆերանսին մասնակցում են ավելի քան 100 մասնագետ: Կոնֆերանսի շրջանակներում ներկայացվեցին եւ քննարկվեցին 20 մասնագիտական թեմաներ, այդ թվում` ուսուցման ընթացքում ինտերնետի ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը, միջազգային կազմակերպությունների կրթական ծրագրերը, անգլերենի ուսուցման ժամանակակից հարցերն ու առանձնահատկությունները եւ այլն:



Կոնֆերանսին մասնակցում էին օտարերկրացի մասնագետներ` Աբու-Դաբիի (ԱՄԷ) Գիտության եւ արվեստի համալսարանի պրոֆեսոր Սիվակումար Սիվասուբրամանյամը, Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ, անգլերեն լեզվի ավագ մասնագետ Թոմաս Սանթոսը եւ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ, անգլերեն լեզվի ավագ մասնագետ Ջուդիթ Էլիոթը:



Կոնֆերանսը նախաձեռնել եւ անցկացնում է Հայաստանի անգլերեն լեզվի ուսուցիչների միությունը (ՀԱԼՈՒՄ)` Բրիտանական խորհրդի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի, «Մաքմիլան Արմենիա» տպարանի եւ Ամերիկյան խորհրդի աջակցությամբ:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---