Կնեսետում կարող են վերսկսվել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի վերաբերյալ լսումները

PanARMENIAN.Net - Երուսաղեմում «Հայ Դատի» ներկայացուցիչներն օրերս հանդիպել են Իսրայելի Կնեսետի պատգամավորների հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Երուսաղեմում «Հայ Դատի» ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը, անցկացված հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Կնեսետի օրակարգում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ներառման հնարավորությունը: «Մենք Կնեսետի անդամներին կոչ արեցինք չկապել օրակարգում բանաձեւի ներառումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Ապրիլին Կնեսետում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներ են սպասվում, բայց մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի դրանք սկսվեն նախքան ապրիլ ամիսը»,- ասել է Ժորժետա Ավագյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---