Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարն անհրաժեշտ է շարունակել

PanARMENIAN.Net - Անթիլիասում բացվել է Ադանայի հայերի ջարդի 100-ամյակին նվիրված համագումար: Այն ընթանում է Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ի հովանու ներքո: Համագումարի ընթացքում անդրադարձ է կատարվել Ադանա քաղաքում հայերի կոտորածի հետեւանքներին, հայերի ջարդերին Կիլիկիայում:



Ելույթ ունենալով համագումարի մասնակիցների առջեւ` Արամ I-ը նշել է, որ նման միջոցառումներն ու քննարկումները կարեւոր նշանակություն ունեն անցյալի գնահատման տեսակետից: Կաթողիկոսն ընդգծել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը շարունակելու անհրաժեշտությունը: «Ժամանակն է, որպեսզի հայ ժողովուրդը բարձրացնի հատուցման հարցը»,- հայտնել է Արամ I-ը, հաղորդում է Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---