ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ - Շարժում - 88» խմբակցության ղեկավարի հայտարարությունը դժվար թե օրենքի ուժ կստանա

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում խոսք անգամ չի կարող լինել զիջումների մասին, քանի դեռ ԼՂՀ կարգավիճակը որոշված չէ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Կարեն Ավագյանը:



Մեկնաբանելով ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ - Շարժում - 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ հարկավոր է քրեական պատիժ ներմուծել բոլոր նրանց հանդեպ, ովքեր կասկիածի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը, Ավագյանը նշել է, որ դժվար թե այդ հայտարարությունն օրենքի ուժ կստանա:



Նա նկատել է նաեւ, որ անկախ այն բանից, թե արդյոք ԼՂՀ ԱԺ կընդունի այդ հայտարարությունը որպես օրենք, հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Փոխզիջումների մասին բանակցությունները կարող են հաջորդել միայն ԼՂՀ կարգավիճակը որոշելուց հետո: Լեռնային Ղարաբաղը չի կարող ավելի ցածր կարգավիճակ կրել, քան ունի այժմ, իսկ այժմ այն փաստացիորեն անկախ պետություն է»,- ընդգծել է ՀՀԿ պատգամավորը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---