134 երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 91 տեղը գենդերային զարգացման մակարդակով

PanARMENIAN.Net - «Այսօր Հայաստանի համար խտրականության ամենասուր խնդիրներն են` ընտանիքներում կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունը, պատանիների եւ օրիորդների ամուսնության տարիքի տարբերությունը եւ կանանց ներգրավվածության մակարդակը քաղաքական եւ պետական խնդիրների լուծման հարցում: Անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել եւ կանանց ներկայացնել պետական գործունեության բոլոր մակարդակներում», - ընդգծել է իր զեկույցում ՀՀ ԱԳՆ-ն միջազգային կազմակերպությունների վարչության ղեկավար Ձյունիկ աղաջանյանը:



Խորհրդաժողովը կազմակերպվել էր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից:



Զեկուցողները առաջարկեցին այդ խնդիրների լուծման որոշ տարբերակներ` համապատասխան օրինագծերի ընդունում օրինակ` ԱԺ-մ կանանց համար նախատեսված 20% քվոտայի, պետական խնդիրներ լուծելու կանանց մեծ մասնակցության մասին եւ այլն:



Հանդիպման ընթացքում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ղեկավար Ջեմմա Ասատրյանը ներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց 134 երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 91 տեղը գենդերային զարգացման մակարդակով:



Խորհրդաժողովին ներկա էին ԱԺ-ի պատգամավորներ եւ ՀՀ կառավարության եւ նախարարությունների ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---