2 նոյեմբերի 2009 - 11:57 AMT
ԵՄ. Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել
Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել, եւ բոլորը պետք է ընտելանան կարգավորման հեռանկարին, սահմանի բացմանը եւ այլն: Պետք է քննարկել, թե ինչպես կարելի է նոր իրավիճակում պաշտպանել եւ զարգացնել տարածաշրջանում սեփական շահերը: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, պատերազմը Վրաստանում բոլորին ցույց տվեց, որ կան մեծ ռիսկեր, որոնք կապ ունեն տարածաշրջանում հակամարտությունների շարունակության հետ: «Այդ որոշակի դինամիզմ հաղորդեց նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա նա վաղուց ցույց տվեց, որ սպասում է Կովկասում իրավիճակի փոփոխությանը: Ռուսաստանը ներդնումներ է կատարում Հայաստանի ենթակառույցներում, կառուցում է այնտեղ երկաթուղի: Դա ներդնումներ են, որոնք կարդարացվեն միայն այն ժամանակ եթե սահմանը բացվի: Մերձեցման գործընթացը միայն Հայաստանի կողմից չէր խթանվում: Սակայն ակնհայտ է, որ այդ Հայաստանի շահերից է բխում: Պետք է նշել, որ տվյալ հարցը Հայաստանի համար էլ միանշանակ չէ: սակայն գործընթացը սկսվել է: Թուրքիայում բուռն քննարկումներ են ընթանում: Այնտեղ արդեն կա այն զգացողությունը, որ Թուրքիան կարող է էական դեր խաղա ողջ տարածաշրջանում: Հայաստանի հետ հակամարտությունը շատ դեպքերում սահմանափակում էր Հարավային Կովկասում Թուրքիայի հնարավորությունները: Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտությանը` դա երկու տարբեր հակամարտությունն է եւ պետք չէ կապել մեկը մյուսի հետ: Այլ կերպ կարելի է հեշտ ընկնել այն իրավիճակը, երբ նորից հնարավորություն չի լինի հարաբերությունների կարգավորման համար: Այնուամենայնիվ, պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ հակամարտությունները որքան հնարավոր է դրական ազդեն միմյանց վրա», - նշել է դիվանագետը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանի իշխանությունները միաժամանակ բախվում են շատ մարտահրավերների հետ: Նրա կարծիքով, ընդդիմությունը, որը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը բխում է, ոչ թե բուն Հայաստանից, այլ Սփյուռքի կողմից:

Ինչ վերաբերվում է սահմանի բացման ժամկետներին, ապա Սեմնեբիի կարծիքով, երբ երկու երկրների կողմից կվավերացվեն Արձանագրությունները, կսկսվի սահմանի բացման ժամանակի հաշվարկը: Դա պետք է տեղի ունենա երկու ամիս անց` վավերացված փաստաթղթերի փոխանակումից հետո:

«Անհնար է 100%-ով երաշխավորել վավերացումը: Սակայն ես վստահ եմ, որ դա տեղի կունենա: Հայաստանի համար դա կենսական կարեւորություն ունեցող հարց է: Այդ Թուրքիայի շահերից էլ է բխում: Թուրքիան սկսեց այդ գործընթացը ոչ թե Հայաստանի հանդեպ բարյացակամ վերաբերմունքից ելնելով, այլ այն պատճառով, որ դա հենց Թուրքիայի շահերից է բխում: Այդ դարձավ Թուրքիայի նոր քաղաքականության առաջին օրինակներից նրա հարեւանների նկատմամբ: Իհարկե, Թուրքիայի համար կարեւոր է ուշադրություն դարձնել նաեւ Ադրբեջանի շահերը: Սակայն ի վերջո այդ գործընթացի ավարտը Թուրքիայի շահերից է բխում: Կարգավորումը նոր հնարավորություններ կտա, այդ բարենպաստ կազդի տարածաշրջանի անվտանգության եւ դրական կդրսեւորվի տնտեսության վրա», - ընդգծել է Պիտեր Սեմնեբին, գրում է «Վրեմյա նովոստեյ» թերթը: