Հայաստանի պետական կառույցները պետք է հիմնվեն երկրի ազգային անվտանգության ռազմավարության կետերի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական գերատեսչությունների գործունեությունը պետք է հիմք ընդունի «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը»: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը: «Հաճախ պետական կառույցների ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին այնպիսի հայտարարություններ են անում, որոնք հակասում են «Ազգային անվտանգության ռազմավարության» դրույթներին, որտեղ հստակ ամրագրված է այս հարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը», - ասաց հանձնաժողովի ղեկավարը: Նա հիշեցրեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի համանախագահ դառնալու Անկարայի ջանքերը Հայաստանի ազգային անվտանգության դեմ ուղղված մարտահրավեր են, եւ պաշտոնական Երեւանը պետք է համապատասխան գնահատական տա նման փորձերին:



Հրայր Կարապետյանը նշեց նաեւ, որ Հայաստանի ներքաղաքական գերատեսչությունը պետք է գործի «Ռազմավարության» դրույթներին համապատասխան, որտեղ ասվում է, որ Հայոց ցեղասպանության ընդունումը Թուրքիայի կողմից Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ու նման բարբարոսությունները հետագայում կանխելու կարեւորագույն գործոն:



«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա «Ռազմավարության» մեջ հստակորեն ասված է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանին պահում են շրջափակման մեջ: Ժամանակն է, որպեսզի Հայաստանը միջազգային ասպարեզում ձայն բարձրացնի այդ մասին, որպեսզի այդ երկու երկրները ճանաչվեն զավթիչներ եւ նրանց դեմ կիրառվեն որոշակի պատժամիջոցներ»,- նշեց հայ պատգամավորը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---