ՀՅԴ-ն խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագիծը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը դրական է գնահատում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանի ներկայացրած նախաձեռնությունը, որը կոչ է արել հանրապետության իրավապահ մարմիններին քրեական պատասխանատվություն սահմանել ԼՂՀ այն քաղաքացիների համար, որոնք կասկածի տակ կառնեն Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը: «ԼՂՀ տարածքն ամրագրված է հանրապետության Սահմանադրությամբ, եւ ցանկացած այլ հայտարարություն խախտում է Սահմանադրությունը եւ, հետեւաբար, նրանց հեղինակները պետք է պատժվեն»,-ասել է Հրայր Կարապետյանը Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:



Հանձնաժողովի նախագահը հաղորդել է նաեւ, որ ՀՅԴ-ն Հայաստանի խորհրդարանում նմանատիպ օրինագծի հեղինակն է: «Մենք ներկայացրել ենք օրինագիծ, որով պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանության ժխտման կամ այդ փաստը կասկածի տակ դնելու համար: Մենք պատրաստ ենք քննարկել օրինագիծն իրավական դաշտում: Տեսնենք, թե ինչպես են մեր պատգամավորները փորձելու քվեարկել այս օրինագծի ընդունման դեմ»,-ասել է Հրայր Կարապետյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---