2 նոյեմբերի 2009 - 18:23 AMT
Արդեն հայտնի են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրները
Նոյեմբերի 1-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրը: Ու թեեւ մինչեւ առաջնության ավարտը եւս մեկ տուր է մնացել, արդեն հայտնի են այն թիմերը, որոնք կզբաղեցնեն երեք մրցանակային տեղերը:

27-րդ տուրում կայացան հետեւյալ հանդիպումները`

«Շիրակ» - «Փյունիկ» 1:3
Գոլերը` Ալբերտ Թադեւոսյան (43, 52, 65), Վահագն Մինասյան (47, ինքնագոլ)

«Բանանց» - «Ուլիս» 2:3
Գոլերը` Նորայր Գյոզալյան (48), Արտյոմ Ադամյան (16), Արմեն Տիգրանյան (25), Ալեքսանդր Պետրոսյան (81), Սամվել Մելքոնյան (90+3-11մ)

«Գանձասար» - «Արարատ» 2:3
Գոլերը` Արսեն Ավետիսյան (16, 37), Ռոման Հարկուշա (62), Արա Հովհաննիսյան (64, 67)

«Միկա» - «Կիլիկիա» 2:1
Գոլերը` Բոտի Դեմել (9), Արթուր Մինասյան (53), Էդնեյ դե Օլիվեյրա (90+3)

Իններորդ անգամ անընդմեջ չեմպիոն կդառնա «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որը 62 միավոր է հավաքել եւ անհասանելի դարձել իր մրցակիցների համար: Արծաթե մեդալների կարժանանան «Միկայի» ֆուտբոլիստները (58 միավոր): Իսկ երրորդ տեղում 50 միավորով հայտնվել է «Ուլիսը»: