Թբիլիսիի քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ Ջավախքի հայերը կպահանջեն առանձնանալ Վրաստանից

PanARMENIAN.Net - Սամցխե-Ջավախեթիի հայերի նկատմամբ վրացական իշխանությունների քաղաքականությունը կարող է հանգեցնել նրանց, որ շրջանի հայ բնակչությունը կարող է պահանջել առանձնանալ Վրաստանից, ինչպես դա արեցին Աբխազիան ու Հարավային Օսիան: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է հայրենադարձության եւ յուրացման «Երկիր» Հասարակական կազմակերպությունների միության նախագահ Սեւակ Արծրունին: «Պաշտոնական Թբիլիսին չի հասկանում, որ շրջանի հայերի նկատմամբ ռադիկալ քաղաքականություն վարելով, իր իսկ շահերի դեմ է գնում: Դա կարող է խնդրի էքստրեմալ լուծումների հանգեցնել»,- ասել է միության ղեկավարը` ավելացնելով, որ չի բացառում սահմանադրական ճանապարհով Վրաստանից առանձնանալու հարցի բարձրացումը:



Խոսելով այն մասին, թե ինչպես կանդրադառնա հայ-թուրքական սահմանի բացումը Սամցխե-Ջավախեթիի հայերի դրության վրա, Սեւակ Արծրունին նկատել է, որ դա նկատելիորեն կթուլացնի Վրաստանի դիրքերը` որպես փոխադրող երկիր: «Սակայն մենք մեծ հույսեր չենք կապում այն հավանականության հետ, որ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Ջավախքի հայերի դրության վրա»,- ասել է միության ղեկավարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---