Արթուր Աբրահամ. «Սա իմ 31-րդ հաղթանակն է 31 մենամարտում, այդպես կլինի նաեւ ապագայում»

PanARMENIAN.Net - Ջերմեյն Թեյլորի հետ մենամարտը բավականին ծանր էր, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: «Թեյլորը չի կարող իր ելույթները շարունակել «Super Six World Boxing Classic» մենամարտում, քանի որ այդպիսի նոկաուտներից հետո մարզիկներին վեց ամիս չի թույլատրվում ելույթ ունենալ: Կա այդպիսի կանոն»,-ասել է Աբրահամը: Նրա խոսքերով, Թեյլորին կարող են փոխարինել, սակայն դեռեւս պարզ չէ, թե ով կզբաղեցնի նրա տեղը:



Իր հաջորդ մենամարտը Աբրահամը կվարի ԱՄՆ-ում հունվարի 23-ին ամերիկացի Անդրեյ Դիրելի հետ: «Դիրելը հաղթել է իր բոլոր մենամարտերում, սակայն ես էլ 31 հաղթանակ եմ տարել 31 մենամարտում: Հուսով եմ, այդպես կլինի նաեւ առաջիկայում»,-ասել է Արթուր Աբրահամը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---