Կիմ Ավագյանի «ԵՊՀ ուսանողական գիտական կազմակերպությունները 1922-72թթ.» գիրքը հրատարակման էր սպասում 30 տարի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Կիմ Ավագյանի «ԵՊՀ ուսանողական գիտական կազմակերպությունները 1922-72թթ.» գրքի շնորհանդեսը: Նշենք, որ գիրքը պետք է լույս տեսներ դեռեւս 1979թ, իսկ հետո 1994թ., սակայն որոշ պատճառներով, նրա հրատարակումը հետաձգվեց: Գիրքը նվիրված է ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերակցության գործունեությանը:



Ողջույնի եւ շնորհավորական իրենց խոսքերում հավաքվածները նշել են գրքի կարեւորությունը նրա հավաստիության եւ արխիվային փաստերի վրա հիմնվելու տեսակետցի: Ինքը հեղինակը նշել է. «Իմ կարգախոսն է` երբեք չշեղվել արխիվային փաստերից»:



Գրքի խմբագիր Վլադիմիր Մագալյանը նշել է, որ նախատեսվում է վերահրատարակել գիրքը, քանի որ այժմյան տարբերակում կան տպագրական սխալներ անունների եւ իրադարձությունների վերաբերյալ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---